Հայտարարություն
Խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցույթի
ESI Խորհրդատվական Խումբը, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, իրականացնում է ենթադրամաշնորհային նախաձեռնություն՝ ուղղված Ֆունկցիաների Միջազգային Դասակարգման (ՖՄԴ) հիման վրա նոր գնահատման համակարգի արդյունավետության բարձրացմանը։
Ծրագիրը նպատակ ունի խթանել միջգերատեսչական համագործակցությունը, բարելավել ուղեգրման գործընթացը, և ապահովել անձի մասին տեղեկատվության ամբողջական հավաքագրում՝ ԱՐՄԵԴ և e-disability համակարգերում։
Այս նպատակով նախատեսվում է մարզային վեց հանդիպումների շարք, որում ներգրավված կլինեն առողջապահության, սոցիալական պաշտպանության, կրթության և ՏՀՏ ոլորտների ներկայացուցիչներ։
Մենք փնտրում ենք՝
Մարզային հանդիպումների համակարգող
Պարտականություններ՝
- Կազմակերպել և համակարգել մարզային հանդիպումները՝ ըստ հաստատված ժամանակացույցի- 6 կամ 7 հանդիպում նոյեմբեր 2025թ- մարտ 2026թ
- Համագործակցել տեղական գործընկերների, համայնքային կառույցների և մասնագետների հետ
- Հավաքագրել և ամփոփել հանդիպումների արդյունքները՝ ըստ ծրագրի պահանջների
- Աջակցել ծրագրի հաղորդակցման և փաստաթղթավորման գործընթացներին
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն՝ սոցիալական գիտություններում, հանրային կառավարման կամ հարակից ոլորտում
- Մարզային աշխատանքների փորձ (նախընտրելի)
- Կազմակերպչական և հաղորդակցման հմտությունների առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Ճկունություն և պատրաստակամություն՝ ճանապարհորդելու ՀՀ մարզեր
Ծառայությունների ժամկետը՝ 2025թ․-ի նոյեմբեր 1-ից մինչև 2026թ․-ի մարտի 31
Դիմելու կարգը՝ Խնդրում ենք ուղարկել ձեր ռեզյումեն և կարճ ուղեկցող նամակ՝ նշելով հաստիքը, որի համար դիմում եք, մինչև 2025 թվականի հոկտեմբերի 20-ը հետևյալ էլ. հասցեին՝ esi.consulting@outlook.com
Հայտարարություն
Խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցույթի
ESI Խորհրդատվական Խումբը, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, իրականացնում է ենթադրամաշնորհային նախաձեռնություն՝ ուղղված Ֆունկցիաների Միջազգային Դասակարգման (ՖՄԴ) հիման վրա նոր գնահատման համակարգի արդյունավետության բարձրացմանը։
Ծրագիրը նպատակ ունի խթանել միջգերատեսչական համագործակցությունը, բարելավել ուղեգրման գործընթացը, և ապահովել անձի մասին տեղեկատվության ամբողջական հավաքագրում՝ ԱՐՄԵԴ և e-disability համակարգերում։
Այս նպատակով նախատեսվում է մարզային վեց հանդիպումների շարք, որում ներգրավված կլինեն առողջապահության, սոցիալական պաշտպանության, կրթության և ՏՀՏ ոլորտների ներկայացուցիչներ։
Մենք փնտրում ենք՝
Դիզայներ՝ բիզնես գործընթացների պաստառի համար
Պարտականություններ՝
- Մշակել մեծածավալ պաստառ՝ Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի բիզնես գործընթացների քարտեզի հիման վրա
- Ապահովել պաստառի հստակություն, ընթեռնելիություն և պրոֆեսիոնալ տեսք՝ մարզային հանդիպումների համար
- Համագործակցել ծրագրի թիմի հետ՝ բովանդակության և ձևավորման հարցերում
Պահանջներ՝
- Գրաֆիկական դիզայնի փորձ առնվազն 3 տարի՝ հատկապես ինֆոգրաֆիկայի և գործընթացների վիզուալացման ոլորտում
- Adobe Illustrator, InDesign կամ նման ծրագրերի տիրապետում
- Պատրաստակամություն՝ աշխատելու սեղմ ժամկետներում
- Տեխնիկական և ստեղծագործական մտածողություն
Ծառայությունների ժամկետը՝ նոյեմբեր 1-30, 2025թ
Դիմելու կարգը՝ Խնդրում ենք ուղարկել ձեր ռեզյումեն և կարճ ուղեկցող նամակ՝ նշելով հաստիքը, որի համար դիմում եք, մինչև 2025 թվականի հոկտեմբերի 20-ը հետևյալ էլ. հասցեին՝ esi.consulting@outlook.com
I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.
Տվյալների վերլուծության օգնական
Պարտականություններ՝
- Տվյալների նախնական մաքրում և որակի ստուգում
- Տրամաբանական հակասությունների և բացերի հայտնաբերում
- Արդյունքների վիզուալ ներկայացում (գծապատկերներ, աղյուսակներ, dashboard-ներ)
- Աջակցություն թիմին՝ տվյալների վերլուծության ներկայացման հարցերում
Պահանջներ՝
- Տվյալների վերլուծության և մաքրման գործիքների իմացություն (Excel, Power BI, կամ այլ համապատասխան ծրագրեր)
- Վերլուծական մտածողություն և դետալների նկատմամբ ուշադրություն
- Համագործակցային ոգի և ճկունություն
- Նախընտրելի է՝ փորձ սոցիալական կամ հետազոտական նախագծերում
Աշխատանքի տևողությունը՝ 5 ամիս՝ 2025թ․-ի նոյեմբեր 1-ից մինչև 2026թ․-ի մարտի 31
Աշխատանքի ձևաչափը՝ հեռավար
Դիմելու վերջնաժամկետը՝ հոկտեմբեր 25, 2025թ․
Դիմելու կարգը՝ Խնդրում ենք ուղարկել ձեր ռեզյումեն և կարճ ուղեկցող նամակ՝ նշելով հաստիքը, որի համար դիմում եք և ակնկալվող վարձատրության օրական չափը, մինչև 2025 թվականի հոկտեմբերի 25-ը հետևյալ էլ. հասցեին՝ esi.consulting@outlook.com

