ESI Consulting Group NGO Strengthens Interdepartmental Cooperation for Armenia’s New ICF-Based Disability Assessment System

 


ESI Consulting Group NGO Strengthens Interdepartmental Cooperation for Armenia’s New ICF-Based Disability Assessment System

Yerevan, May 2026 — Enabling Social Impact (ESI) Consulting Group NGO, in partnership with World Vision Armenia and with funding from the European Union, has successfully completed a subgrant project titled “Activation of Interdepartmental Cooperation as a Guarantee of the Effectiveness of the New ICF-Based Disability Assessment Model.”

The initiative directly supported Armenia’s ongoing reform toward a rights-based, person-centered, and evidence-based disability assessment system, transitioning from a medical model to a holistic evaluation of functioning, participation, and support needs based on the WHO ICF framework.

 

Enhancing Regional Cooperation Across Marzes

Over the course of the project, ESI Consulting Group facilitated 7 regional awareness-raising workshops in Yerevan, Kotayk, Tavush, Gegharkunik, Armavir, and Syunik marzes, engaging 334 frontline professionals—significantly exceeding the initial target of 180. These events brought together primary healthcare (PHC) doctors, hospital specialists, and social workers from the Unified Social Service (USS).

Using custom-designed business process posters, the sessions closed critical information gaps, leading to a measurable 1-point increase in knowledge (on a 5-point scale) regarding legal regulations and data integration between electronic health and e-disability systems.

Big Data Analysis and System Monitoring

In close coordination with the Ministry of Labour and Social Affairs (MLSA), the project team conducted a comprehensive empirical review of approximately 95,000 functional assessments and 6,000 formal complaints within the national e-disability platform.

The data analysis covered 4 sets of specialized routine monitoring tables to help track the workload of functional assessors, the number and reasons for complaints, and the ICF domains most frequently subject to revisions and changes in Individual Service Plans. This analysis contributed to the development of a monitoring mechanism and a package of evidence-based recommendations aimed at improving the accuracy of protocol selection, ICF code assignment, and decision-making within the assessment system.

NEW COMPONENT: Specialized Training for USS Vignette Developers

Leveraging project insights and budget efficiency, ESI introduced a vital additional component: a high-intensity, two-day training module targeted directly at USS Vignette Developers. These professionals hold a critical role in the ICF evaluation chain, reviewing referral files and assigning the definitive functional codes that shape final disability scores.

Using anonymized data and practical errors identified during the big data analysis, the training explicitly addressed core challenges in protocol generation. The impact was highly measurable: participants’ knowledge doubled, surging from a pre-test average of 49% to an outstanding 85% in post-tests (with four specialists achieving a perfect 100% score). Participant satisfaction reached an absolute 100% (5.0 out of 5.0).

 

Long-term Impact

Through this comprehensive approach, ESI Consulting Group NGO and its partners have catalyzed stronger intersectoral communication, improved the deployment of administrative data, and set a sustainable foundation for fairer, more transparent, and dignified outcomes for persons with disabilities in Armenia.

The broader importance of the initiative lies in its contribution to Armenia’s disability policy reform and inclusive social protection agenda. By improving cooperation among institutions and supporting more accurate and person-centered assessments, the project ultimately aims to help persons with disabilities access appropriate services, supports, and opportunities for full participation in society.

ESI Consulting Group NGO brings extensive experience in disability policy, inclusive social protection, and community-based service development in Armenia. The organization has been actively involved in the design, piloting, and implementation of Armenia’s current ICF-based disability assessment system and continues to support reforms that promote dignity, inclusion, and equal rights for persons with disabilities.

 

 

«Ի.ԷՍ.ԱՅ.» Խորհրդատվական խումբ ՀԿն ամրապնդում է միջգերատեսչական համագործակցությունը Հայաստանի հաշմանդամության գնահատման նոր համակարգում

Երևան, Մայիս 2026թ. — «Ի․ԷՍ․ԱՅ․ (Enabling Social Impact) » Խորհրդատվական խումբ ՀԿ-ն, «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում հաջողությամբ ավարտեց «Միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը որպես ՖՄԴ հիման վրա հաշմանդամության գնահատման նոր մոդելի արդյունավետության երաշխիք» դրամաշնորհային ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակն էր աջակցել Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիոնալության միջազգային դասակարգման (ՖՄԴ/ICF) վրա հիմնված հաշմանդամության գնահատման նոր, իրավունքահեն ու անձնակենտրոն համակարգի գործնական կիրառմանը

Տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը

Ծրագրի ընթացքում «Ի․ԷՍ․ԱՅ․» Խորհրդատվական խումբ ՀԿ-ն կազմակերպել է 7 տարածաշրջանային իրազեկման աշխատաժողով Երևանում, ինչպես նաև Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի և Սյունիքի մարզերում՝ ներգրավելով 334 առաջնագծի մասնագետների, ինչը զգալիորեն գերազանցել է 180 մասնակցի սկզբնական թիրախը։ Այս միջոցառումները մեկտեղել են առաջնային առողջապահության օղակի (ԱԱՊ) բժիշկներին, հիվանդանոցների մասնագետներին և Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) սոցիալական աշխատողներին։

Հատուկ մշակված պլակատ-քարտեզների կիրառումն օգնեց արդյունավետորեն լրացնել տեղեկատվական հիմնական բացերը: Արդյունքում՝ մասնակիցների շրջանում զգալիորեն աճեցին իրավական կարգավորումների, ինչպես նաև էլեկտրոնային առողջապահության (ARMED) և «e-disability» համակարգերի տվյալների ինտեգրման վերաբերյալ գիտելիքները՝ 5 բալանոց սանդղակով գրանցելով շուրջ 1 միավորի չափելի աճ։

Մեծ տվյալների (Big Data) վերլուծություն և համակարգի մոնիթորինգ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) հետ սերտ համագործակցությամբ՝ ծրագրի թիմն իրականացրել է «e-disability» հարթակում առկա շուրջ 95,000 ապանձնավորված ֆունկցիոնալության գնահատման դեպքերի և 6,000 պաշտոնական բողոքների համապարփակ էմպիրիկ ուսումնասիրություն։

Տվյալների վերլուծության հիման վրա մշակվել են ընթացիկ մշտադիտարկման (մոնիթորինգի) 4 աշխատանքային աղյուսակներ: Դրանք հնարավորություն են տալիս հետևել գնահատող մասնագետների ծանրաբեռնվածությանը, բողոքների քանակին ու պատճառներին, Ծառայությունների անհատական ծրագրերում կատարվող փոփոծություններին, ինչպես նաև վերհանել ՖՄԴ (ICF) այն ծածկագրերը, որոնք առավել հաճախ են ենթարկվում վերանայման։ Ստացված արդյունքները հիմք հանդիսացան մոնիթորինգի մշտական մեխանիզմի ներդրման և ապացուցողական հենքով առաջարկությունների փաթեթի մշակման համար, ինչը կբարձրացնի արձանագրությունների ընտրության, ՖՄԴ կոդերի որակիչների ճիշտ գնահատման և համակարգում որոշումների կայացման ճշգրտությունը։

ՆՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ. Մասնագիտացված դասընթաց ՄՍԾ Ամփոփաթերթ (վինետ) մշակողների համար

Հաշվի առնելով ծրագրի ընթացքում վերհանված Ա նձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի խնդիրները և բյուջեի արդյունավետ տնտեսումը՝ «Ի․ԷՍ․ԱՅ․» Խորհրդատվական խումբ ՀԿ-ը ներդրեց ևս մեկ կենսական բաղադրիչ. երկօրյա ինտենսիվ դասընթաց՝ ուղղված անմիջապես ՄՍԾ Ամփոփաթերթ (վինետ) մշակողներին։ Այս մասնագետները վճռորոշ դեր ունեն ԱՖԳ գործընթացում, քանի որ նրանք են վերանայում ուղեգրման փաստաթղթերը, ընտրում անձի համար գնահատման արձանագրությունը, սահմանում այդ արձանագրության մեջ ներառվող ՖՄԴ ծածկագրերրը, որոնք պետք է գնահատվեն և ձևավոորում են ԱՖԳ հանձնաժողովի կազմը։ Նրանց մասնագիտական հմտւթյունն ու աշխատանքը կարևոր են ԱՖԳ արդյունավետ իրականացման համար։

Դասընթացի ընթացքում հստակորեն հասցեագրվեցին արձանագրությունների կազմման հիմնական մարտահրավերները՝ հիմնվելով ԱՖԳ ապանձնավորված տվյալների վերլուծության ժամանակ վերհանված գործնական սխալների վրա։ Ուսուցման ազդեցությունը լիովին չափելի էր. մասնակիցների գիտելիքները գրեթե կրկնապատկվեցին՝ նախնական թեստավորման 49% միջին արդյունքից հասնելով տպավորիչ 85%-ի (ընդ որում՝ չորս մասնագետ գրանցեց առավելագույն՝ 100% արդյունք)։ Դասընթացից մասնակիցների գոհունակությունը եղել է բացարձակ՝ կազմելով 100% (5 հնարավորից 5 միավոր։

Երկարաժամկետ ազդեցություն

Այս համապարփակ մոտեցման միջոցով «Ի․ԷՍ․ԱՅ․» Խորհրդատվական խումբ ՀԿ-ը և գործընկեր կառույցները հաջողությամբ նպաստեցին միջոլորտային համագործակցությանը, բարելավեցին վարչական տվյալների կիրառումը՝ կայուն հիմքեր ստեղծելով Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի արդար, թափանցիկ և արժանապատիվ արդյունքների ապահովման համար։

Նախաձեռնության առավել լայն արժեքը Հայաստանի հաշմանդամության ոլորտի բարեփոխումներում և ներառական սոցիալական պաշտպանության օրակարգում ունեցած նշանակալի ավանդն է։ Ամրապնդելով կառույցների միջև կապը և նպաստելով ճշգրիտ ու անձնակենտրոն գնահատումներին՝ ծրագիրն ի վերջո նպատակ ունի երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիությունը համապատասխան ծառայություններին, աջակցությանը և հասարակական կյանքին լիարժեք մասնակցության հնարավորություններին։

«Ի․ԷՍ․ԱՅ․» Խորհրդատվական խումբ ՀԿ-ն ունի տարիների հարուստ փորձ հաշմանդամության քաղաքականության, ներառական սոցիալական պաշտպանության և համայնքահեն ծառայությունների զարգացման ոլորտում։ Կազմակերպությունն ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանում ՖՄԴ-ի վրա հիմնված հաշմանդամության գնահատման նոր համակարգի մշակման, փորձարկման ու ներդրման բոլոր փուլերում և շարունակում է հետևողականորեն աջակցել այնպիսի բարեփոխումների, որոնք խթանում են հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությունը, ներառումն ու հավասար իրավունքները։

 

0

Related Posts

Training for using the…

A training for using the Information system for Assessment and Recording of Special Educational Needs kicked off at the National Center of Educational Technologies (NCET) on February 13. The training was held within the framework of UNICEF-funded “Harmonization of Disability Measurement Tools and Methodology, and Developing Electronic Data Exchange and…
Read more

WORKING DISCUSSION ON PILOTING…

The National Pedagogical-Psychological Center (NPPC) hosted a regular working discussion within the scope of UNICEF-funded “Harmonization of Disability Measurement Tools and Methodology, and Developing Electronic Data Exchange and Cross-Sectoral Data Management” project. ESI Consulting Group, in the scope of the above-mentioned UNICEF-funded project, supports the NPPC to upgrade its information…
Read more