
Նկարագրություն
Մշտադիտարկման և գնահատման մեր փորձագետները խորհրդատվություն են տրամադրում և աջակցում՝ մշակելու ձեր նախագծերի, ծրագրերի կամ ռազմավարությունների Փոփոխության տեսությունը և մշտադիտարկման և գնահատման ծրագիրը:
Սերտորեն աշխատելով ձեզ հետ՝ մենք կօգնենք մշակելու անհրաժեշտ ցուցանիշներ՝ ձեր ծրագրերի իրականացման ամբողջ շրջափուլի ընթացքում ծրագրային միջամտությունների առաջընթացը չափելու նպատակով, և կստեղծենք այդ ցուցանիշների տեղեկաթերթերը, որոնք կապահովեն տվյալների հավաքագրման տրամաբանությունն ու պարբերականությունը:
Մենք կատարում ենք՝
Աջակցություն Փոփոխության տեսության մշակմանը, մշտադիտարկման և գնահատման ծրագրի մշակում, տրամաբանական շրջանակների, ընթացիկ մշտադիտարկման ցուցանիշների, ցուցանիշների տեղեկագրերի, մշտադիտարկման և գնահատման դասընթացների և ձեռնարկների մշակում:

