Ի.Էս.Այ. խորհրդատվական խումբ
Enabling Social Impact Consultancy Group
Մենք փորձառու մասնագետների խումբ ենք, ովքեր ավելի քան 10 տարի համատեղ աշխատել են կամ համագործակցել են ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորվմամբ իրականացվող տարբեր ծրագրերի շրջանակներում և 2017 թվականից՝ միավորվելով, ստեղծել ենք մեր սեփական ընկերությունը` մեր գիտելիքներով, փորձառությամբ և հմտություններով աջակցելու Հայաստանի կայուն զարգացմանը:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՍԼԱԿԱՆ
ՀԿ-ի առաքելությունն է տրամադրել փորձագիտական աջակցություն սոցիալական ոլորտի քաղաքականության մշակման և որոշումների ընդունման հարցում՝ նոր սոցիալական նախաձեռնությունների մոդելավորման, այլընտրանքային հետազոտությունների, վերլուծությունների և ազդեցության գնահատման ու մոնիտորինգի միջոցով`առաջարկելով լուծումներ միջազգային լավագույն փորձի հիման վրա, ինչպես նաև աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության և հասարակական կազմակերպությունների միջև գործընկերության բարձրացմանը, զբաղվել կայուն տնտեսական զարգացման շրջանակներում մարդկանց քաղաքացիական գրագիտության և իրենց իրավունքների իմացության բարձրացմանը՝ հանրային իրազեկմամբ և քարոզչությամբ:
ՀԿ-ի տեսլականն է տեղեկացված քաղաքական որոշումների կայացման հիման վրա և այդ որոշումների շահառու հանդիսացողների հետ բաց երկխոսության և համագործակցության միջոցով նպաստել կայուն տնտեսական զարգացմանը և դրական սոցիալական ազդեցությանը։
ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈԼՈՐՏՆԵՐԸ
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
- Լինել հոգատար, աշխատել թիմով
- Մշտապես արձագանքել՝ տալով խրախուսող և կառուցողական առաջարկներ
- Սեփական նախաձեռնությամբ աջակցել թիմակցին, չսպասելով որ նա խնդրի
- Մշտապես կատարելագործվել և ուշադրություն դարձնել մանրունքներին
- Լուծել խնդիրները, գիտակցել սխալները, սովորել և շարժվել առաջ
ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Լսել, հարգել և լինել կարեկցող
- Լինել ճկուն և բաց ընդունելու առաջարկներ
- Սովորեցնել և զարգացնել ուրիշներին
- Շարունակել սովորել և զարգանալ
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
- Լինել հարգալից և համեստ
- Գերազանցել ակնկալիքները
- Սահմանել բարձր ստանդարտներ և ապահովելլ որակյալ արդյունքներ
- Իրագործել լավ գաղափարները
ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
- Լինել ուշադիր այն մարդկանց նկատմամբ, ում վրա ազդելու են ձեր որոշումները
- Լինել ճկուն և տրամադրել շահառուին միտված մասնագիտական ծառայություններ
- Քաջալերել ուրիշներին` գործելու և որոշումներ կայացնելու հարցում
- Նախաձեռնելլ փոփոխություն և լինել փոփոխությանը մասնակից
- Լինել թափանցիկ
- Կատարել ճիշտ գործողություններ
- Պատվով կատարել պարտավորությունները և լինել հաշվետու
ՆՊԱՏԱԿՆԵՐ
- Նպաստել երկրի սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականության, օրենսդրության և որոշումների կայացման գործընթացների մշտական և հետևողական բարելավմանը.
- Ներկայացնել առաջարկություններ միջազգային լավագույն փորձի տեղայնացման և ներդրման համար
- Գնահատել և չափել առաջարկվող բարեփոխումների սոցիալական ազդեցությունը և պաշտպանել մարդու հիմնարար, սոցիալական և տնտեսական իրավունքները բնակչության շրջանում հանրային իրազեկման և շահերի պաշտպանության քարոզարշավների միջոցով
- Բարձրացնել սոցիալական պաշտպանվածության ներուժը` նպաստելով երկրի կայուն տնտեսական զարգացմանը
- Զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները` ամրապնդելու սոցիալական գործընկերությունը սոցիալական ծառայությունների մշակման և մատուցման գործում:
ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ
Մեր թիմի հիմնական ձեռքբերումները ներառում են ինչպես անհատական, այնպես էլ մեր թիմային հաջողությունները, որոնք մենք արձանագրել ենք համատեղ աշխատելով և Ի․Էս․ԱՅ․ խորհրդատվական խմբի կազմում և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք ծրագրերում, ներառյալ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը www.prip.am; Հայաստանի մրցակցային մասնավոր հատվածի ծրագիրը; Հայաստանի կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը; Հայաստանի սոցիալական պաշտպանության ծառայությունների հզորացման ծրագիրը, Հայաստան սոցիալական բարեփոխումների իրականացման ծրագիրը և այլն: Մեր թիմի անհատական կարողություններն ու ձեռքբերումները ներառում են.
- արդյունավետ քաղաքական երկխոսություն,
- գործընկերների կադրային ու կառուցվածքային կարողությունների զարգացում,
- ՏՏ նոր լուծումների ստեղծում սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում,
- տվյալների վրա հիմնված և տեղեկացված որոշումների կայացում բնակչության, ներառյալ խոցելի և մարգինալացված խմբերի համար ծառայությունների մշակման և իրականացման հարցերում,
- գենդերային զգայուն քաղաքականության առաջարկություններ,
արդյունքների վրա հիմնված մշտադիտարկում և գնահատում և- հանրային իրազեկման արդյունավետ մոտեցումների մշակում:


