Հասմիկ Ղուկասյան

Հասմիկ Ղուկասյան
Սոցիալական ոլորտի փորձագետ
Սոցիալական ոլորտի քաղաքականության վերլուծաբան, ունի երկար տարիների փորձ սոցիալական պաշտպանության ոլորտում, մասնավորապես երեխաների պաշտպանություն և ներառական կրթություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, կենսաթոշակային ապահովություն, սոցիալական աջակցություն, աշխատանքի շուկա և զբաղվածություն
Կապ

Մասնագիտական փորձ

Սոցիալական ոլորտի քաղաքականության վերլուծաբան, ունի երկար տարիների փորձ սոցիալական պաշտպանության ոլորտում, մասնավորապես երեխաների պաշտպանություն և ներառական կրթություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, կենսաթոշակային ապահովություն, սոցիալական աջակցություն, աշխատանքի շուկա և զբաղվածություն։ Նա մասնագիտությամբ վիճակագիր է և ունի կադրային ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մեծ փորձ, նա աջակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գնահատելու երեխաների այլընտրանքային խնամքի համակարգի բարեփոխումները, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ընթացքը, զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացումը և ակտիվորեն մասնակցել է Նախարարությունում կենսաթոշակային համակարգի և ապա նաև բոլոր մյուս սոցիալական ծրագրերի արդյունքի վրա հիմնված մշտադիտարկման և գնահատման համակարգի ձևավորման աշխատանքներում։ Նա ակտիվորեն պաշտպանում է մարդու իրավունքները, մասնավորապես պայքարելով հաստատությունների վերակազմավորման և ներառական կրթության ցանցի ընդլայնման համար։ Նա Enabling Education Network CIC (EENET), խորհրդի անդամ է www.eenet.org.uk և մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ է։