Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքները 2018 թվականին

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքները 2018 թվականին – Վիճակագրական վերլուծական հաշվետվություն

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի  (ԿԱՊԿ) գնահատման արդյունքների  ուսումնասիրության նախաձեռնությունն առաջ է եկել 2018 թվականի դեկտեմբերին, երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հաշմանդամության սահմանման գործիքների ու մեթոդաբանության ներդաշնակեցում  և հաշմանդամություն ունեցող երեխաների մասին միջոլորտային տեղեկատվության փոխանակման և տվյալների կառավարման համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գործընկերների հետ քննարկվում էին ԿԱՊԿ գնահատման արդյունքների արձանագրման գործող և առաջարկվող մոտեցումների դրական ու բացասական կողմերը։ ԿԱՊԿ գնահատման  արդյունքների առաջարկվող մոտեցումը ենթադրում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիաների, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգչի (ԱՀԿ ՖՄԴ) ծածկագրերի կիրառում, գնահատման արդյունքների վերջնական արձանագրության մեջ։ ԿԱՊԿ գնահատման արդյունքների արձանագրության ներկայիս ձևաչափը պահանջում է գնահատման արդյունքների ներկայացում ֆունկցիաների խանգարումների տեսքով, մինչդեռ բուն գնահատման գործընթացը դիտարկում  և գնահատում է ԿԱՊԿ գնահատում անցնող երեխաների ֆունկցիոնալությունը՝ այսինքն, գնահատվում են երեխաների կարողություններն ու կատարողականը, գործունեությունն ու մասնակցությունն ու դրանց խոչընդոտող կամ նպաստող միջավայրային գործոնները։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19 դեկտեմբերի 2014 թվականի N 1139-ն հրամանը «Հայաստանի հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «ֆունկցիոնալության, հաշմանդամության եվ առողջության դասակարգիչ» հաստատելու մասին http://www.irtek.am/views/act.aspx?aid=79110

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքները 2018 թվականին

0

Related Posts

Հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ…

Հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ հանրայնորեն հասանելի տվյալների արագ գնահատման հաշվետվություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանի գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող Հաշմանդամության գնահատման գործիքների ու մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների մասին միջոլորտային տեղեկատվության փոխանակման և տվյալների կառավարման համակարգի ձևավորում ծրագիր https://esi.am/wp-content/uploads/2019/12/D1_ESI-Consulting-Group_Interim-Report_Data-Gap-Analysis-_Arm.pdf
Read more