«Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման գործընթացում ներգրավված գերատեսչությունների միջև ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների տրամադրման համակարգման նպատակով տեղեկատվության փոխանակում» աշխատանքային քննարկում

2019 թվականի նոյեմբեր 25-26, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ֆինանսավորմամբ իրականացվող «Հաշմանդամության սահմանման գործիքների ու մեթոդաբանության ներդաշնակեցում  և հաշմանդամություն ունեցող երեխաների մասին միջոլորտային տեղեկատվության փոխանակման և տվյալների կառավարման համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում «Անի Գրանտ Հոթել»  հյուրանոցում տեղի ունեցավ «Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման գործընթացում ներգրավված գերատեսչությունների միջև ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների տրամադրման համակարգման նպատակով տեղեկատվության փոխանակում» աշխատանքային քննարկումը: Աշխատանքային քննարկման հիմնական նպատակներն էին.

Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման համատեքստում երեխաների և չափահասների ֆունկցիոնալության գնահատման և տրամադրվող ծառայությունների համակարգման նպատակով ՀՀ ԱՍՀՆ, ՀՀ ԱՆ և ՀՀ ԿԳՄՍՆ միջև քննարկել և համաձայնություն ձեռք բերել.

  • տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի,
  • փոխանակման ենթակա տեղեկատվության բովանդակության, ձևաչափի, ժամկետների և անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ:

Ինչպես նաև հստակեցնել տեղեկատվության փոխանակման համար պատասխանատուներին։

Աշխատաժողովի ամփոփ հաշվետվություն

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն Բաթոյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան: Նրանք կարևորեցին ԱՀԿ ՖՄԴ հիման վրա ներդրվող անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման գործընթացը և ողջունեցին կլոր-սեղան քննարկման նախաձեռնությունը՝ «Նոր որակ է ձեռք բերվում, երբ մարդիկ հանդիպում և կիսում են իրենց գաղափարները: Գործընկերությունը հաջողության գրավականն է»:

ՀՀ ԱՍՀՆ ներկայացրեց Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման առաջընթացը, հրատապ հարցերը և հետագա քայլերը: Այնուհետև ներկայացվեցին Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների առկայությունը և տվյալների փոխանակման բացերը, Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների արձանագրման գործող և առաջարկվող մեթոդների համեմատությունը:

Երկօրյա աշխատանքային քննարկումների ընթացքում ՀՀ ԱՍՀՆ, ԿԳՄՍՆ և ԱՆ ներկայացուցիչները ներկայացրեցին edisability և  ԿԱՊԿ գնահատման տեղեկատվական համակարգերի և e-health  տեղեկատվական համակարգի հիմնական գործառույթները և հետագա զարգացումները: Քննարկվեցին տվյաների փոխանակման հնարավորու­թյունները, լուծում պահանջող խնդիրները, իրավական դաշտում անհարժեշտ փոփոխությունները և համագործակցության շրջանակները:

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ ԷԿԵՆԳ-ը շատ հեշտացրել է միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման հարցը:


ՀՀ ԱՍՀՆ և ՀՀ ԿԳՄՍՆ միջև քննարկումների արդյունում արձանագրվեցին.

Լուծում պահանջող խնդիրներ.

  • Հստակեցնել և համապատասխանեցնել կիրառվող հասկացություններն ու տերմինները, որպեսզի բոլոր համակարգերում օգտագործվի նույն տերմինաբանությունը:
  • Իրայանացնել գնահատման գործիքների և մեթոդների վալիդացիա:
  • Իրայանացնել ԿԱՊԿ գնահատման գործիքների վերանայում, ֆունկցիոնալության նկարագրի ձևի հաստատում;
  • ՄՀԱԿ-ը ունի e կոդերի գնահատման հստակեցման աջակցության կարիք:
  • Անհրաժեշտ է երեխայի գործունեության և մասնակցության d-կոդերը գնահատող գործիքների վերանայում և վալիդացիա;
  • Երեխայի բժշկական փաստաթղթերը կամ աշխտորոշումը, հաշմանդամության մասին տեղեկատվությունը հասանելի լինի կրթական համակարգին, սակայն պահպանվի էթիկայի և անձնական տվյալների գաղտնիությունը:

Իրավական ակտեր.

  • Կատարել փոփոխություններ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում՝ համապատասխանեցնելով կրթական համակարգում երեխայի ԿԱՊԿ կարիքի գնահատման արդյունքների արձանագրման հետ, ֆունկցիայի սահմանափակումների փոխարեն ներդնել ֆունկցիոնալության սահմանափակում;
  • Հստակեցնել ֆինանսավորման բարձրացված չափաքանակը, ըստ ծառայությունների և կարիքի, անհրաժեշտության դեպքում մշակել նոր կարգ:
  • Հստակեցնել իրավական ակտերում գնահատված կոդերի վաղեմության հարցը:
  • Դիտարկել միջգերատեսչական հարթակում որոշումների ընդունումը ոչ միշտ հիերախիայով կազմակերպելու, այլ նաև հորիզանական տարբերակով իրականացնելու հնարավորությունները:

Տեղեկատվության փոխանակում.

  • Կրթական համակարգին անհրաժեշտ է.
    • տեղեկատվություն երեխայի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, սահմանման ժամկետի, վերագնահատման օրվա մասին՝ նրա ԱՈՒՊ-ը ճիշտ մշակելու համար;
    • տեղեկատվություն երեխային, ծառայությունների անհատական ծրագրով երաշխավորված միջոցառումների, աջակցող պարագաների, ինչպես նաև ստացած ծառայությունների մասին (Երեխայի բացահայտված կարիքը փոխանցել ծառայությունը մատուցող գերատեսչություն – ապահովել հետադարձ կապի հարցը):
  • Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին անհրաժեշտ է.
    • ԿԱՊԿ անցած 3-18 տարեկան երեխաների կրթական հաստատության տվյալները, ԿԱՊԿ գնահատման սկիզբը, ավարտը, եզրակացությունը, գնահատում իրականացնող թիմի կազմը, ԱՈՒՊ-ը, ֆունկցիոնալության գնահատման բնութագիրը և դիտարկվող ժամանակաշրջանում տրամադրված ծառայությունները:
    • 18-25 տարեկանների կրթական հաստատության տվյալները, Ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները՝ կարիքը և առկայությունը (Բրայլյան գրքեր, հարմարեցված միջավայր, հարմարեցված ուսուցման գործընթաց և այլն):

Քննարկումների արդյունքում որոշվեց.

  • Մասնակիցներին տրամադրել Կիպրոսի փորձից ստացված գործիքների ցանկը;
  • Մշակել յուրաքանչյուր ոլորտին անհրաժեշտ տվյալների մանրամասն ցանկը և ներկայացնել մասնակիցներին, որից հետո կազմակերպել լրացուցիչ քննարկում հստակեցնելու ներկայացված տվյալների փոխանակման հնարավորությունները, ժամկետները, պատասխանատուներին ու գործընթացների օպտիմալացումը:

 

ՀՀ ԱՍՀՆ և ՀՀ ԱՆ միջև միջև քննարկումների արդյունում արձանագրվեցին.

  • e-health տեղեկատվական համակարգի մշակումը մեծ առաջընթաց է գրացնել, ներդրվում է ՀՄԴ-10, ՀՄԴ-10 PCS և LOINC կոդավորման համակարգեր: Մշակվել է առաջիկա 3 տարիների զարգացման ծրագիր, որի ընթացքում ամբողջ առողջապահական համակարգի տեղեկատվությունը հասանելի կլինի առ-ցանց: Յուրաքանչյուր քաղաքացի կունենա իր էջը և կարող է մուտք գործել նույնականացման քարտի միջոցով:
  • e-health համակարգը պատրաստ է տեղեկատվություն փոխանակել, եթե հստակեցվի պահանջվող տեղեկատվությունը և քննարկվեն հնարավորություններն ու հասանելության ժամկետները համապատասխան մասնագետների հետ։

Տեղեկատվության փոխանակում.

  • Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին անհրաժեշտ է.
    • 0-2 տարեկան երեխաների վերաբերյալ e-health համակարգում առկա ամբողջ տեղեկատվությունը:
    • Ուղեգիր հաշմանդամության գնահատման համար, որը ներառում է անձի հիվանդության պատմությունը, օբյեկտիվ զննման արդյունքները, նյարդաբանական վիճակը, հենաշարժական համակարգը, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները, հիմնական հիվանդությունը (ըստ ՀՄԴ կոդերի, ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը), ուղեկցող հիվանդությունները (ըստ ՀՄԴ կոդերի, ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը):
    • Տեղեկատվություն ԾԱԾ-ով առողջապահական միջոցառումների մասով իրականացված ծառայությունների մասին:
  • Առողջապահության համակարգին անհրաժետ է.
    • տեղեկատվություն անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, սահմանման ժամկետի, վերագնահատման օրվա մասին:
    • տեղեկատվություն անձի ժամանակավոր անաշխատունակության մասին:


Քննարկումների
արդյունքում որոշվեց.

  • Մշակել յուրաքանչյուր ոլորտին անհրաժեշտ տվյալների մանրամասն ցանկը և ներկայացնել մասնակիցներին, որից հետո կազմակերպել լրացուցիչ քննարկում հստակեցնելու ներկայացված տվյալների փոխանակման հնարավորությունները, ժամկետները, պատասխանատուներին ու գործընթացների օպտիմալացումը:
  • Առողջապահության ազգային ինստիտուտը ՀՀ ԱՍՀՆ-ին կարող է հնարավորություն տալ դիտելու e-health համակարգի փորձնական մոդուլը:
  • Կազմակերպել հանդիպում-քննարկումներ Առողջապահության ազգային ինստիտուտում ձևավորված ՀՄԴ-ՖՄԴ աշխատանքային խմբի հետ, հստակեցնելու հետագա ավելի արդյունավետ աշխատանքի հնարավորությունները և ժամկետները:

Միջոցառման հաշվետվություն

Օրակարգ

0

Related Posts

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի…

«Հայաստանում հաշմանդամության գնահատման գործիքակազմի և մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների Էլեկտրոնային փոխանակման ու միջգերատեսչական տեղեկատվության կառավարման ձևավորում» ծրագրի շրջանակում ս․թ․ փետրվարի 13-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում մեկնարկեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման» արդիականացված համակարգի շահագործման վերապատրաստումը՝ ՀՀ ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համապատասխան մասնագետների համար։ Վերապատրաստումը…
Read more

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի…

«Հայաստանում հաշմանդամության գնահատման գործիքակազմի և մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների Էլեկտրոնային փոխանակման ու միջգերատեսչական տեղեկատվության կառավարման ձևավորում» ծրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական աշխատանքային քննարկումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ԱՀԿ ՖՄԴ) ծածկագրերի և որակիչների կիրառման համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Հաշմանդամության սահմանման գործիքների…
Read more