«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման» արդիականացված համակարգի փորձարկման աշխատանքների իրականացման նպատակով աշխատանքային քննարկում

«Հայաստանում հաշմանդամության գնահատման գործիքակազմի և մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների Էլեկտրոնային փոխանակման ու միջգերատեսչական տեղեկատվության կառավարման ձևավորում» ծրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական աշխատանքային քննարկումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ԱՀԿ ՖՄԴ) ծածկագրերի և որակիչների կիրառման համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Հաշմանդամության սահմանման գործիքների ու մեթոդաբանության ներդաշնակեցում  և հաշմանդամություն ունեցող երեխաների մասին միջոլորտային տեղեկատվության փոխանակման և տվյալների կառավարման համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում «Ի. ԷՍ. ԱՅ» խորհրդատվական խումբն աջակցում է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից շահագործվող Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման տվյալների շտեմարանի արդիականացման աշխատանքների իրականացմանը։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից արդիականացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման» համակարգը:

Հանդիպման ընթացքում կենտրոնի աշխատակիցներին ներկայացվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության ԿՏԱԿ-ի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման» արդիականացված համակարգի հիմնական գործառույթները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԿՏԱԿ-ի, «Ի. ԷՍ. ԱՅ» խորհրդատվական խումբի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչները քննարկեցին ներկայացված համակարգի գործառույթները և հետագա զարգացումները:

Աշխատանքային քննարկման հաշվետվություն

 

 

0

Related Posts

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի…

«Հայաստանում հաշմանդամության գնահատման գործիքակազմի և մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների Էլեկտրոնային փոխանակման ու միջգերատեսչական տեղեկատվության կառավարման ձևավորում» ծրագրի շրջանակում ս․թ․ փետրվարի 13-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում մեկնարկեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման» արդիականացված համակարգի շահագործման վերապատրաստումը՝ ՀՀ ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համապատասխան մասնագետների համար։ Վերապատրաստումը…
Read more

«Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի…

2019 թվականի նոյեմբեր 25-26, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ֆինանսավորմամբ իրականացվող «Հաշմանդամության սահմանման գործիքների ու մեթոդաբանության ներդաշնակեցում  և հաշմանդամություն ունեցող երեխաների մասին միջոլորտային տեղեկատվության փոխանակման և տվյալների կառավարման համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում «Անի Գրանտ Հոթել»  հյուրանոցում տեղի ունեցավ «Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման գործընթացում ներգրավված գերատեսչությունների միջև ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների տրամադրման համակարգման…
Read more