«Հայաստանում հաշմանդամության գնահատման գործիքակազմի և մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների Էլեկտրոնային փոխանակման ու միջգերատեսչական տեղեկատվության կառավարման ձևավորում» ծրագրի շրջանակում ս․թ․ փետրվարի 13-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում մեկնարկեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման» արդիականացված համակարգի շահագործման վերապատրաստումը՝ ՀՀ ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համապատասխան մասնագետների համար։ Վերապատրաստումը իրականացվեց 2 փուլով՝ փետրվար 13-ին և 24-ին։
ԱՀԿ ՖՄԴ ծածկագրերի և որակիչների կիրառման համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Հաշմանդամության սահմանման գործիքների ու մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների մասին միջոլորտային տեղեկատվության փոխանակման և տվյալների կառավարման համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում «Ի. ԷՍ. ԱՅ» խորհրդատվական խումբն աջակցում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից արդիականացված ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման» համակարգի շահագործման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համապատասխան իրավասու աշխատակիցների վերապատրաստման աշխատանքների իրականացմանը։
Վերապատրաստման ընթացքում կենտրոնի աշխատակիցներին մանրամասն ներկայացվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության ԿՏԱԿ-ի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման» արդիականացված համակարգի հիմնական գործառույթները, մասնավորապես`
- Երեխային մասին տեղեկատվության մուտքագրում
- Վինետի ձևավորում
- Տարիքային խմբին և առկա խնդրին համապատասխան արձանագրության լրացում
- Կարիքի ՖՄԴ գնահատում
- Ֆունկցիոնալ նկարագրի լրացում
- Երեխայի համար աջակցող ծառայությունների տրամադրման անհատական ծրագրի կազմում:
ԿՏԱԿ-ի, «Ի. ԷՍ. ԱՅ» խորհրդատվական խումբի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչները ամփոփեցին վերապատրաստման արդյուները և ձեռք բերվեց պայմանավորվածություն իրականացնել համակարգի փորձարկում (պիլոտ)` Ապարանի և Կոտայքի մարզերի տարածքային կենտրոններում։
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման» արդիականացված համակարգի շահագործման վերապատրաստում
2020 թվականի փետրվար 13 և 24



Report On Training Of IS And Discussions With NPPC 13.02.2020 24.02.2020


