«Հայաստանում հաշմանդամության գնահատման գործիքակազմի և մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների Էլեկտրոնային փոխանակման ու միջգերատեսչական տեղեկատվության կառավարման ձևավորում» ծրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական աշխատանքային քննարկումը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ԱՀԿ ՖՄԴ) ծածկագրերի և որակիչների կիրառման համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Հաշմանդամության սահմանման գործիքների ու մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների մասին միջոլորտային տեղեկատվության փոխանակման և տվյալների կառավարման համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում «Ի. ԷՍ. ԱՅ» խորհրդատվական խումբն աջակցում է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից շահագործվող Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման տվյալների շտեմարանի արդիականացման աշխատանքների իրականացմանը։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից արդիականացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման» համակարգը:
Հանդիպման ընթացքում կենտրոնի աշխատակիցներին ներկայացվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության ԿՏԱԿ-ի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման» արդիականացված համակարգի հիմնական գործառույթները:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԿՏԱԿ-ի, «Ի. ԷՍ. ԱՅ» խորհրդատվական խումբի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչները քննարկեցին ներկայացված համակարգի գործառույթները և հետագա զարգացումները:
Աշխատանքային քննարկման հաշվետվություն


