«Ի. ԷՍ. ԱՅ» խորհրդատվական խումբը մասնակցեց երեխաների հաշմանդամության հարցերով աշխատաժողովին

2017թ. սեպտեմբերի 27-28-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխամասային գրասենյակի Տվյալների և վերլուծությունների բաժինը՝ Հաշմանդամության վիճակագրության Վաշինգտոնյան խմբի (WG) հետ համատեղ, Նյու Յորքում անցկացրեց երեխաների հաշմանդամության չափման աշխատաժողով, որին մասնակցեց նաև «Ի. ԷՍ. ԱՅ» խորհրդատվական խմբի անդամ Սոֆի Բարոյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի աջակցությամբ՝ հայ մասնագետները հնարավորություն ունեցան քննարկելու երեխաների հաշմանդամության չափման հետ կապված հայեցակարգային և տեսական հարցեր, ինչպես նաև վերանայել այն մեթոդներն ու գործիքները, որոնք նախկինում կիրառվել են՝ այս ոլորտում տվյալների հավաքագրման համար:
Աշխատաժողովը միավորեց ոլորտի փորձագետների և գործնական փորձ ունեցող մասնագետների, ովքեր հատկապես հետաքրքրված են երեխաների հաշմանդամության խնդիրների լուծումներ գտնելով: Միջոցառման հիմնական նպատակը երեխաների հաշմանդամության չափման լավագույն մոտեցումների վերհանումն էր:
Հայաստանյան մասնակիցները, այսպիսով, թարմացրին երեխաների հաշմանդամության հետ կապված տվյալների հավաքագրման, վերլուծության, մեկնաբանման և կիրառության գիտելիքները: Աշխատաժողովի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր:
Միջոցառումն օգտակար էր «Ի. ԷՍ. ԱՅ» խորհրդատվական խմբի թիմին՝ նոր գործընկերների հետ կապեր ստեղծելու, ինչպես նաև երեխաների հաշմանդամության հարցերով հայեցակարգերի, մոդելների և չափորոշիչների վերաբերյալ ընդհանուր պատկերացումներ ստանալու համար:
Երեխաների հաշմանդամության վերաբերյալ որակյալ տվյալների հավաքագրումը «Ի. ԷՍ. ԱՅ» խորհրդատվական խմբի առաջնահերթություններից է: Մենք շարունակելու ենք աջակցել մեր գործընկերներին երեխաների հաշմանդամության մասին տվյալների հավաքագրման և մեկնաբանման, այդ տվյալների արդյունավետ կիրառման և տարածման, ինչպես նաև հստակ նպատակներով, չափորոշիչներով և մեթոդների ներառմամբ տվյալների համապարփակ պլանի մշակման հարցում:

Սոֆի Բարոյանը՝ որպես «Ի. ԷՍ. ԱՅ» խորհրդատվական խմբի ներկայացուցիչ, հավաստագիր ստացավ:

0

Related Posts

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի…

«Հայաստանում հաշմանդամության գնահատման գործիքակազմի և մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների Էլեկտրոնային փոխանակման ու միջգերատեսչական տեղեկատվության կառավարման ձևավորում» ծրագրի շրջանակում ս․թ․ փետրվարի 13-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում մեկնարկեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման» արդիականացված համակարգի շահագործման վերապատրաստումը՝ ՀՀ ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համապատասխան մասնագետների համար։ Վերապատրաստումը…
Read more

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի…

«Հայաստանում հաշմանդամության գնահատման գործիքակազմի և մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների Էլեկտրոնային փոխանակման ու միջգերատեսչական տեղեկատվության կառավարման ձևավորում» ծրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական աշխատանքային քննարկումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ԱՀԿ ՖՄԴ) ծածկագրերի և որակիչների կիրառման համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Հաշմանդամության սահմանման գործիքների…
Read more

«Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի…

2019 թվականի նոյեմբեր 25-26, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ֆինանսավորմամբ իրականացվող «Հաշմանդամության սահմանման գործիքների ու մեթոդաբանության ներդաշնակեցում  և հաշմանդամություն ունեցող երեխաների մասին միջոլորտային տեղեկատվության փոխանակման և տվյալների կառավարման համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում «Անի Գրանտ Հոթել»  հյուրանոցում տեղի ունեցավ «Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման գործընթացում ներգրավված գերատեսչությունների միջև ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների տրամադրման համակարգման…
Read more