«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար որակյալ թիրախային ծառայությունների հավասար հասանելիության ապահովում» ծրագիր

Դոնոր՝ ՅՈՒՆԻՍԵՖ

Տևողությունը՝ 1 տարի (2021թ. փետրվար – 2022թ. փետրվար)

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում ներառական կրթության իրականացմանը, ամրապնդել հիմնական ծառայությունների մատուցման համակարգը կյանքի բոլոր կենսափուլերում և շարունակական հատուկ խնամք ու աջակցություն ապահովել զարգացման հապաղում և/կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Ի.Էս.Այ Խորհրդատվական խումբը ստանձնել է այս նախաձեռնության մի մասը, որի հիմնական նպատակն է ընդլայնել հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հնարավորությունները՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունները պլանավորելու և որակը բարելավելու համար: Ծրագիրը կբարձրացնի նաև կարիքների գնահատման ու որոշումների կայացման ընթացակարգերի արդյունավետությունը, ինչպես նաև կաջակցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման տեղեկատվական համակարգի ստեղծմանը: Վերջինս կօգնի ամրապնդել ծառայությունների որակի հսկողությունը և կնպաստի տեղեկատվության փոխանակմանը կրթության, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտների միջև:

Ծրագրի մյուս կարևոր փուլերից է ընթացիկ մշտադիտարկման մեթոդաբանության, ինչպես նաև երեխաների համար ծառայությունների առկայության, հասանելիության և մատչելիության գնահատման գործիքների ինստիտուցիոնալացմանն ուղղված աջակցությունը։ Այն կերաշխավորի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ արդիական, գենդերային զգայուն և հուսալի տեղեկատվության ապահովումը, որն էլ կնպաստի տեղեկացված որոշումների կայացմանը:

Ծրագիրը կօժանդակի նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի՝ էլեկտրոնային տվյալների բազայի վերջնական ձևավորմանը՝ հարստացված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տվյալներով, ինչպես նաև նոր տեղեկատվական համակարգի օգտագործման մասին նորմատիվ փաստաթղթերում փոփոխությունների կատարմանը։

Կարևոր փաստեր և թվեր

– Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների անձնակազմերի կարողությունների զարգացում՝ տարեկան պլանավորման և կանոնավոր հաշվետվությունների մշակման գործընթացները բարելավելու նպատակով

Ի.Էս.Այ Խորհրդատվական խումբը, մասնավորապես, աջակցել է տարեկան պլանավորման գործիքների և մեթոդաբանության մշակմանը: Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության 18 կենտրոններ լրացուցիչ խմբային քննարկումների և դասընթացների միջոցով բարելավել են իրենց համապատասխան հմտություններն ու կազմել են սեփական տարեկան ծրագրերը: Ընդհանուր առմամբ, 47 մարդ մասնակցել է 3 փուլ դասընթացների, ինչպես նաև անհատական խորհրդատվությունների:

0

Related Posts

«Պրոթեզավորման կարիք ունեցող մարդկանց…

Դոնոր՝ ՄԱԶԾ Տևողությունը՝ 2021թ. փետրվար - մարտ Կարիքների համապարփակ գնահատման հիմնական նպատակն էր բացահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով անդամահատված զինծառայողների բժշկական և սոցիալական կարիքները: Ծրագիրը նպատակ ունի նաև նախանշել համապատասխան ծառայությունների այն համապարփակ փաթեթը, որը պետք է նրանց տրամադրվի։ Գնահատման նման նախաձեռնության անհրաժեշտությունը կարևորվել…
Read more

«Ցնցումների և ճգնաժամերի պայմաններում…

Տևողությունը՝ 2020թ. դեկտեմբեր - 2021թ. մարտ (հնարավոր երկարաձգմամբ) Դոնոր կազմակերպություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շահառուների միասնական ռեգիստրի մշակման գործում՝ տվյալներն ավտոմատ հավաքագրելու և խոցելի խմբերի կարիքների վերաբերյալ համակարգված տեղեկատվությունն ու տվյալները պահպանելու համար, ինչը շատ կարևոր է համապատասխան և հարմարեցված ծառայություններ մատուցելու…
Read more