Ծրագրեր

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար որակյալ թիրախային ծառայությունների հավասար հասանելիության ապահովում» ծրագիր

Դոնոր՝ ՅՈՒՆԻՍԵՖ Տևողությունը՝ 1 տարի (2021թ. փետրվար – 2022թ. փետրվար) Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում ներառական կրթության իրականացմանը, ամրապնդել հիմնական ծառայությունների մատուցման համակարգը կյանքի բոլոր կենսափուլերում և շարունակական հատուկ խնամք ու աջակցություն ապահովել զարգացման հապաղում և/կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ի.Էս.Այ Խորհրդատվական խումբը ստանձնել է այս նախաձեռնության մի մասը, որի հիմնական նպատակն է ընդլայնել հանրապետական […]

«Պրոթեզավորման կարիք ունեցող մարդկանց կարիքների գնահատում (Արցախյան պատերազմում վիրավորում ստացած/տուժած)» ծրագիր

Դոնոր՝ ՄԱԶԾ Տևողությունը՝ 2021թ. փետրվար – մարտ Կարիքների համապարփակ գնահատման հիմնական նպատակն էր բացահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով անդամահատված զինծառայողների բժշկական և սոցիալական կարիքները: Ծրագիրը նպատակ ունի նաև նախանշել համապատասխան ծառայությունների այն համապարփակ փաթեթը, որը պետք է նրանց տրամադրվի։ Գնահատման նման նախաձեռնության անհրաժեշտությունը կարևորվել է պատերազմում կրած պարտությունից հետո […]

«Ցնցումների և ճգնաժամերի պայմաններում խոցելի ընտանիքների և երեխաների սոցիալական կարիքներին արագ արձագանքման կառավարման տեղեկատվական համակարգի մշակում» ծրագիր:

Տևողությունը՝ 2020թ. դեկտեմբեր – 2021թ. մարտ (հնարավոր երկարաձգմամբ) Դոնոր կազմակերպություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շահառուների միասնական ռեգիստրի մշակման գործում՝ տվյալներն ավտոմատ հավաքագրելու և խոցելի խմբերի կարիքների վերաբերյալ համակարգված տեղեկատվությունն ու տվյալները պահպանելու համար, ինչը շատ կարևոր է համապատասխան և հարմարեցված ծառայություններ մատուցելու տեսանկյունից: Սա հիմք կհանդիսանա երկրի […]

«Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների ոլորտում պետական քաղաքականության և ծրագրերի գնահատում» հետազոտական ծրագիր (մեկնարկի ամսաթիվը հետաձգվել է COVID-19-ի և Արցախյան պատերազմի պատճառով)

Դոնոր կազմակերպություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ Ի.Էս.Այ Խորհրդատվական խումբը՝ «ԱՐԻՆՍԱՅԹՍ» հետազոտական ընկերության հետ համատեղ, հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների ոլորտում պետական քաղաքականության և ծրագրերի նախնական գնահատում կիրականացնի Հայաստանում: Հետազոտությունը նախատեսված էր իրականացնել 2020թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին: Սակայն, չնախատեսված զարգացումները՝ պայմանավորված COVID-19 համավարակի բռնկմամբ և ավելի ուշ՝ Արցախյան պատերազմով, խոչընդոտեցին կառավարության համապատասխան շահագրգիռ մարմինների կողմերից նախնական զեկույցի համար ծրագրային տվյալների հավաքագրումը: […]

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻ և ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄ և ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ. ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

Տևողությունը՝ 2019թ հունիս – 2020թ ապրիլ.  «Հայաստանում հաշմանդամության գնահատման գործիքակազմի և մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային փոխանակման ու միջգերատեսչական տեղեկատվության կառավարման ձևավորում» ծրագիր. երկրորդ փուլ Ի լրումն առաջին փուլի նպատակների՝ երկրորդ փուլում ծրագրի հիմնական նպատակներն էին՝ աջակցություն հաշմանդամության գնահատման գործիքակազմի, մեթոդաբանության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար տրամադրվող ծառայությունների (կամ հատկացվող […]

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ. ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ

Տևողությունը՝ 2017թ դեկտեմբեր –  2019թ. մայիս. «Հայաստանում հաշմանդամության գնահատման գործիքակազմի և մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային փոխանակման ու միջգերատեսչական տեղեկատվության կառավարման ձևավորում» ծրագիր. երկրորդ փուլ Ծրագրի նպատակն էր՝ ներդաշնակեցնել հաշմանդամության գնահատման գործիքակազմը և ընթացակարգերը, աջակցել տվյալների էլեկտրոնային փոխանակման ու միջգերատեսչական տեղեկատվության կառավարման ձևավորման գործընթացներին կրթության և սոցիալական ապահովության ոլորտներում՝ ներառյալ հաշմանդամություն […]

Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագիր

Սոցիալական պաշտպանության բնագավառում պարբերաբար իրականացվող բարեփոխումներին զուգահեռ, Հայաստանում դեռ բավարար չէ հաշմանդամություն ունեցող անձանց լիակատար մասնակցությունն ու ներառվածությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Երկրի տնտեսության և սոցիալական կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցության խթանման, նրանց ֆունկցիոնալության ամբողջական բացահայտման և անհրաժեշտ նպատակային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ են հիմնարար բարեփոխումներ հաշմանդամության գնահատման համակարգի և ծառայությունների որոշման մոտեցումներում։ ՀՀ […]

«Հաշմանդամության սահմանման նոր մոդելի մշակում և փորձարկում» ծրագիր

2018 դեկտեմբերի 4-ից 7-ը ԱՀԿ ՖՄԴ հիման վրա հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համար լրամշակված գործիքների կիրառմամբ կազմակերպած փորձնական գնահատումների արդյունքները «Հաշմանդամության սահմանման նոր մոդելի մշակում և փորձարկում» ծրագիր

Հաշմանդամության սահմանման բարեփոխումներ ԱՀԿ ՖՄԴ ներդրմանն ընդառաջ

ԱՀԿ ՖՄԴ ներդրում և ԱՀԿ ՖՄԴ ընդլայնված կիրառում Մեր առաջնեկ ծրագրերը Հաշմանդամության սահմանման նոր մոդելի մշակում և փորձարկում Հաշմանդամության սահմանման գործիքների ու մեթոդաբանության ներդաշնակեցում  և հաշմանդամություն ունեցող երեխաների մասին միջոլորտային տեղեկատվության փոխանակման և տվյալների կառավարման համակարգի ձևավորում Հաշմանդամության սահմանման բարեփոխումներ ԱՀԿ ՖՄԴ ներդրմանն ընդառաջ