«Պրոթեզավորման կարիք ունեցող մարդկանց կարիքների գնահատում (Արցախյան պատերազմում վիրավորում ստացած/տուժած)» ծրագիր

Դոնոր՝ ՄԱԶԾ

Տևողությունը՝ 2021թ. փետրվար – մարտ

Կարիքների համապարփակ գնահատման հիմնական նպատակն էր բացահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով անդամահատված զինծառայողների բժշկական և սոցիալական կարիքները: Ծրագիրը նպատակ ունի նաև նախանշել համապատասխան ծառայությունների այն համապարփակ փաթեթը, որը պետք է նրանց տրամադրվի։

Գնահատման նման նախաձեռնության անհրաժեշտությունը կարևորվել է պատերազմում կրած պարտությունից հետո ՀՀ վարչապետի հրապարակած՝ Հայաստանի վերականգնման գործողությունների վեցամսյա ճանապարհային քարտեզում:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով վերջինիս աջակցության փաթեթ է տրամադրել՝ «Ավելի ուժեղ ծառայություններ՝ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» ծրագրի շրջանակում։ Կարիքների գնահատումն իրականացվել է՝ օգտագործելով հաշմանդամության սահմանման, իրավունակության սահմանման և ծառայությունների մատուցման վերաբերյալ նոր մոտեցումը:

Այդ պատճառով, «Ի.Էս.Այ Խորհրդատվական խումբ» ՀԿ-ի հետ պայմանագիր է կնքվել՝ Երևանում և Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաև Արցախում կարիքների գնահատման հարցում բազմամասնագիտական թիմերին (ԲՄԹ) նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Որոշվել է, որ պատերազմում վիրավորում ստացած/տուժած շուրջ 150 մարդ պրոթեզավորման կարիք ունի՝

– ժամկետային և (կամ) պայմանագրային զինծառայողներ՝ շարքայիններ և սպաներ,
– ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ,
– փրկարարներ
– զորակոչիկներ/նորակոչիկներ,
– կամավորներ:

Կարիքների գնահատումն իրականացնելու համար ձևավորվել է բազմամասնագիտական երկու թիմ՝ բաղկացած տարբեր մասնագետներից՝ օրթոպեդ, ֆիզիոթերապևտ, էռգոթերապիստ և այլք:

Բազմամասնագիտական թիմերն իրականացրել են հնարավոր շահառուների կարիքների գնահատում` տեղում/տուն կատարած այցերի միջոցով: Դրանց ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել, որ գործընթացը թափանցիկ և անկողմնակալ լինի, իսկ մասնակիցները կարողանան իրենց կարծիքն ազատորեն արտահայտել։ Միաժամանակ երաշխավորվել է նրանց տրամադրած տեղեկատվության խիստ գաղտնիությունը:

Հիմնական բացահայտումներ, փաստեր և թվեր

– Բազմամասնագիտական թիմերը 141 այց են կատարել և վիրավորում ստացած (տուժած) 112 անձանց գնահատել (հետևյալ հաշվարկով՝ մեկ գնահատման վրա ծախսվում է 1,5-2 ժամ և օրական կատարվել է 4 գնահատում): Հարցազրույցի և կարիքների գնահատման միջին տևողությունը մեկ անձի համար կազմել է 1,5 ժամ:
– Կարիքների գնահատման հետազոտությունը թույլ է տվել պարզել մասնակիցների անդամահատումների տեսակը և նկարագրել համապատասխան պրոթեզի տեսակի որոշման համար անհրաժեշտ մանրամասները:
– Բազմամասնագիտական թիմերը գնահատել են տուժած շահառուների՝ աջակցող պարագաներ ունենալու կարիքները՝ նպատակ ունենալով բարելավել նաև անձի աշխատունակությունը:
– Կարիքների գնահատումը բացահայտել է օրենսդրական որոշ բացեր:
– Վիրավորում ստացածներին անհրաժեշտ է անհապաղ հոգեբանական աջակցություն տրամադրել։
– Զգալի աշխատանք պետք է կատարվի մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար: Այդ նպատակով մեծապես խորհուրդ է տրվում հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված համակարգված և հետևողական միջոցառումներ իրականացնել:

0

Related Posts

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

Դոնոր՝ ՅՈՒՆԻՍԵՖ Տևողությունը՝ 1 տարի (2021թ. փետրվար - 2022թ. փետրվար) Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում ներառական կրթության իրականացմանը, ամրապնդել հիմնական ծառայությունների մատուցման համակարգը կյանքի բոլոր կենսափուլերում և շարունակական հատուկ խնամք ու աջակցություն ապահովել զարգացման հապաղում և/կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ի.Էս.Այ Խորհրդատվական խումբը ստանձնել է այս նախաձեռնության մի մասը, որի…
Read more

«Ցնցումների և ճգնաժամերի պայմաններում…

Տևողությունը՝ 2020թ. դեկտեմբեր - 2021թ. մարտ (հնարավոր երկարաձգմամբ) Դոնոր կազմակերպություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շահառուների միասնական ռեգիստրի մշակման գործում՝ տվյալներն ավտոմատ հավաքագրելու և խոցելի խմբերի կարիքների վերաբերյալ համակարգված տեղեկատվությունն ու տվյալները պահպանելու համար, ինչը շատ կարևոր է համապատասխան և հարմարեցված ծառայություններ մատուցելու…
Read more