Տևողությունը՝ 2020թ. դեկտեմբեր – 2021թ. մարտ (հնարավոր երկարաձգմամբ)
Դոնոր կազմակերպություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շահառուների միասնական ռեգիստրի մշակման գործում՝ տվյալներն ավտոմատ հավաքագրելու և խոցելի խմբերի կարիքների վերաբերյալ համակարգված տեղեկատվությունն ու տվյալները պահպանելու համար, ինչը շատ կարևոր է համապատասխան և հարմարեցված ծառայություններ մատուցելու տեսանկյունից: Սա հիմք կհանդիսանա երկրի ամբողջ տարածքում առավել խոցելի խմբերի կարիքներին արագ արձագանքող արդյունավետ համակարգի մշակման համար:
Ծրագրի մյուս կարևոր նպատակներն են` շահագրգիռ տարբեր կողմերի միջև ակտիվ երկխոսության խթանում և տեղեկատվական նոր համակարգի համաձայնեցված և փաստաթղթավորված տեսլականի մշակում:
Արդյունքում կստեղծվի նոր տեղեկատվական համակարգի վերջնական նկարագիրը, ներառյալ՝
– ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնական ծրագրերի ու ծառայությունների մատրիցան,
– խոցելի ընտանիքների սոցիալական գնահատման և ծառայությունների մատուցման համար տվյալների փոխանակման գործընթացային բոլոր քարտեզները,
– հիմնական օգտագործողների էկոհամակարգը և տեղեկատվական համակարգի զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների մանրամասները:

