Դոնոր՝ ՅՈՒՆԻՍԵՖ
Տևողությունը՝ 1 տարի (2021թ. փետրվար – 2022թ. փետրվար)
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում ներառական կրթության իրականացմանը, ամրապնդել հիմնական ծառայությունների մատուցման համակարգը կյանքի բոլոր կենսափուլերում և շարունակական հատուկ խնամք ու աջակցություն ապահովել զարգացման հապաղում և/կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
Ի.Էս.Այ Խորհրդատվական խումբը ստանձնել է այս նախաձեռնության մի մասը, որի հիմնական նպատակն է ընդլայնել հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հնարավորությունները՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունները պլանավորելու և որակը բարելավելու համար: Ծրագիրը կբարձրացնի նաև կարիքների գնահատման ու որոշումների կայացման ընթացակարգերի արդյունավետությունը, ինչպես նաև կաջակցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման տեղեկատվական համակարգի ստեղծմանը: Վերջինս կօգնի ամրապնդել ծառայությունների որակի հսկողությունը և կնպաստի տեղեկատվության փոխանակմանը կրթության, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտների միջև:
Ծրագրի մյուս կարևոր փուլերից է ընթացիկ մշտադիտարկման մեթոդաբանության, ինչպես նաև երեխաների համար ծառայությունների առկայության, հասանելիության և մատչելիության գնահատման գործիքների ինստիտուցիոնալացմանն ուղղված աջակցությունը։ Այն կերաշխավորի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ արդիական, գենդերային զգայուն և հուսալի տեղեկատվության ապահովումը, որն էլ կնպաստի տեղեկացված որոշումների կայացմանը:
Ծրագիրը կօժանդակի նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի՝ էլեկտրոնային տվյալների բազայի վերջնական ձևավորմանը՝ հարստացված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տվյալներով, ինչպես նաև նոր տեղեկատվական համակարգի օգտագործման մասին նորմատիվ փաստաթղթերում փոփոխությունների կատարմանը։
Կարևոր փաստեր և թվեր
– Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների անձնակազմերի կարողությունների զարգացում՝ տարեկան պլանավորման և կանոնավոր հաշվետվությունների մշակման գործընթացները բարելավելու նպատակով
Ի.Էս.Այ Խորհրդատվական խումբը, մասնավորապես, աջակցել է տարեկան պլանավորման գործիքների և մեթոդաբանության մշակմանը: Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության 18 կենտրոններ լրացուցիչ խմբային քննարկումների և դասընթացների միջոցով բարելավել են իրենց համապատասխան հմտություններն ու կազմել են սեփական տարեկան ծրագրերը: Ընդհանուր առմամբ, 47 մարդ մասնակցել է 3 փուլ դասընթացների, ինչպես նաև անհատական խորհրդատվությունների:

