«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻ և ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄ և ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ. ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

Տևողությունը՝ 2019թ հունիս – 2020թ ապրիլ.  «Հայաստանում հաշմանդամության գնահատման գործիքակազմի և մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային փոխանակման ու միջգերատեսչական տեղեկատվության կառավարման ձևավորում» ծրագիր. երկրորդ փուլ

Ի լրումն առաջին փուլի նպատակների՝ երկրորդ փուլում ծրագրի հիմնական նպատակներն էին՝

  • աջակցություն հաշմանդամության գնահատման գործիքակազմի, մեթոդաբանության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար տրամադրվող ծառայությունների (կամ հատկացվող թոշակի) համապատասխանության չափորոշիչների ներդաշնակեցմանը կրթության և սոցիալական ապահովության ոլորտներում,
  • ծառայությունների տրամադրման անհատական ծրագրի մեթոդաբանության վերջնական համալրում գործիքակազմով և հաշմանդամություն ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունների ցանկով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ սերտ համագործակցության շրջանակում,
  • ծրագրի իրականացման առաջին փուլի ընթացքում մշակված ընթացիկ մշտադիտարկման չափորոշիչների ինստիտուցիոնալ կայացման խթանում, հաշմանդամություն ունեցող երեխաների և կրթության առանձնահատուկ կարիքների մասին գենդերազգայուն և վստահելի տեղեկությունների ժամանակին հավաքագրում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ այդ ծառայությունների առկայության, հասանելիության և մատչելիության մասին տեղեկացված որոշումների կայացման նպատակով,
  • աջակցություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնին՝ էլեկտրոնային շտեմարանի վերջնական գործարկման և մարզային մանկավարժահոգեբանական կենտրոնների կողմից դրա կիրառման գործում՝ մարզային և հանրապետական կենտրոնների միջև տվյալների փոխանակման սինխրոնիզացման և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մարզային մանկավարժահոգեբանական կենտրոնների միջև տվյալների փոխանակման համար նախապայմանների ստեղծման նպատակով,
  • երկօրյա աշխատաժողովի կազմակերպում՝ ՀՀ աշխատանիք և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների միջև՝ իրավական փաստաթղթերի վերանայման և լրամշակման և տվյալների փոխանակման շուրջ համաձայնության գործընթացի դյուրացման նպատակով:

Ստորև ներկայացված են ծրագրի գրանցած հիմնական արդյունքները՝

  1. Երևանի հատուկ դպրոցների հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների կարիքի մասին ամփոփիչ հաշվետվությունը ավարտին է հասցվել, վերհանվել է ծառայությունների ցանկը՝ ընդգրկվելով համապատասխան էլեկտրոնային համակարգում ներբեռնման ենթակա ծառայությունների ցանկում:
  2. Վերլուծության են ենթարկվել 50 քեյսերի ուսումնասիրությունների հիման վրա հավաքագրված տեղեկությունները և հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների ցանկի մշակման և ծրագրի աջակցությամբ իրականացված անհատական ծառայությունների արժեքի վերհանման ընթացքում դիտարկվել են համապատասխան առաջարկությունները:
  3. Ըստ հաշմանդամության տեսակի, տարիքային խմբերի և ծառայությունների մատուցման համար պատասխանատու գերատեսչությունների՝ կազմվել է ծառայությունների համապարփակ ցանկ և հաշվարկվել են ծառայությունների արժեքները: Ներկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրության տակ է  ծառայությունների անհատական ծրագրերի մշակման համար անհրաժեշտ ծառայությունների ցանկը՝ ՖՄԴ-ի հիման վրա ֆունկցիոնալ գնահատման բարեփոխումների իրականացման համատեքստում:
  4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացների մշտադիտարկման և գնահատման ցանկը կազմվել և ուղարկվել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն: ՖՄԴ-ի հիման վրա կազմված ֆունկցիոնալ գնահատման համակարգի մշտադիտարկման և գնահատման պլանի նախագիծը կազմվել և քննարկվել է ՖՄԴ աշխատանքային խմբի հետ:
  5. Մասնագետների տվյալների շտեմարանից առանձնացվել է դիմումատուների ցանկը՝ ըստ մասնագիտացման և մարզերի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է սկսել մասնագետների ընտրությունը` օգտվելով ցանկից:
  6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ՏՏ համակարգը փորձարկվել է և գործարկվել՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ սերտ համագործակցությամբ: Այնուամենայնիվ, հարյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացնելիս պարզ է դարձել, որ համակարգը տեխնիկական շտկումների կարիք ունի, որոնց հիմքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ոլորտում իրավական բացերը և մեթոդաբանական խնդիրներն են: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն «Ի. ԷՍ. ԱՅ» խորհրդատվական խմբին է տրամադրել իր կարծիքը՝ հարցուպատասխանի տեսքով, ինչի հիման վրա ԿՏԱԿ-ի և Նախարարության միջև բանակցություններն ու քննարկումները կշարունակվեն:
  7. Մշակվել և ՏՏ պլատֆորմի վրա է տեղադրվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր ձեռնարկը.
  8. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր ՏՏ համակարգի կիրառման վերաբերյալ կազմակերպվել է դասընթացների չորս շրջան, որի արդյունքում վերապատրաստվել են 28 մասնագետներ, որոնցից երկուսը՝ ԿՏԱԿ-ից. երկու առցանց դասընթաց է տեղի ունեցել ZOOM հարթակում:
  9. Նոր ՏՏ համակարգը փորձարկվել է Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում և Երևանում բնակվող 100 երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների հիման վրա:
  10. Մշակվել է տվյալների փոխանակման տեխնիկական բնութագիրը, ինչը կօգնի ավելի մանրամասն և համակարգված իրականացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) [1] և Առողջապահության նախարարությունների միջև տեղեկությունների փոխանակման գործընթացները:

[1] Ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) վերանվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ): Հաշվետվության մեջ գործածվելու է ԿԳՄՍՆ հապավումը՝ ԿԳՆ-ի փոխարեն:

0

Related Posts

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

Դոնոր՝ ՅՈՒՆԻՍԵՖ Տևողությունը՝ 1 տարի (2021թ. փետրվար - 2022թ. փետրվար) Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում ներառական կրթության իրականացմանը, ամրապնդել հիմնական ծառայությունների մատուցման համակարգը կյանքի բոլոր կենսափուլերում և շարունակական հատուկ խնամք ու աջակցություն ապահովել զարգացման հապաղում և/կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ի.Էս.Այ Խորհրդատվական խումբը ստանձնել է այս նախաձեռնության մի մասը, որի…
Read more

«Պրոթեզավորման կարիք ունեցող մարդկանց…

Դոնոր՝ ՄԱԶԾ Տևողությունը՝ 2021թ. փետրվար - մարտ Կարիքների համապարփակ գնահատման հիմնական նպատակն էր բացահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով անդամահատված զինծառայողների բժշկական և սոցիալական կարիքները: Ծրագիրը նպատակ ունի նաև նախանշել համապատասխան ծառայությունների այն համապարփակ փաթեթը, որը պետք է նրանց տրամադրվի։ Գնահատման նման նախաձեռնության անհրաժեշտությունը կարևորվել…
Read more

«Ցնցումների և ճգնաժամերի պայմաններում…

Տևողությունը՝ 2020թ. դեկտեմբեր - 2021թ. մարտ (հնարավոր երկարաձգմամբ) Դոնոր կազմակերպություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շահառուների միասնական ռեգիստրի մշակման գործում՝ տվյալներն ավտոմատ հավաքագրելու և խոցելի խմբերի կարիքների վերաբերյալ համակարգված տեղեկատվությունն ու տվյալները պահպանելու համար, ինչը շատ կարևոր է համապատասխան և հարմարեցված ծառայություններ մատուցելու…
Read more