Դոնոր կազմակերպություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ
Ի.Էս.Այ Խորհրդատվական խումբը՝ «ԱՐԻՆՍԱՅԹՍ» հետազոտական ընկերության հետ համատեղ, հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների ոլորտում պետական քաղաքականության և ծրագրերի նախնական գնահատում կիրականացնի Հայաստանում:
Հետազոտությունը նախատեսված էր իրականացնել 2020թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին: Սակայն, չնախատեսված զարգացումները՝ պայմանավորված COVID-19 համավարակի բռնկմամբ և ավելի ուշ՝ Արցախյան պատերազմով, խոչընդոտեցին կառավարության համապատասխան շահագրգիռ մարմինների կողմերից նախնական զեկույցի համար ծրագրային տվյալների հավաքագրումը: Արտակարգ դրությունը և դրան հաջորդած սահմանափակումները փոխեցին գնահատման ընդհանուր ժամանակացույցը։
Նախնական զեկույցն այժմ անցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ նախնական քննարկումներն ու ծրագրային հիմնական փաստաթղթերի դիտարկումը: Այն բարձր է գնահատվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գնահատման թիմի կողմից: Նախնական զեկույցի շրջանակում Ի.Էս.Այ Խորհրդատվական խումբը մշակել է «Հաշմանդամության ներառման կառավարության քաղաքականության փոփոխության տեսությունը»՝ հետազոտական աշխատանքները նկարագրելու նպատակով։

