«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ. ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ

Տևողությունը՝ 2017թ դեկտեմբեր –  2019թ. մայիս. «Հայաստանում հաշմանդամության գնահատման գործիքակազմի և մեթոդաբանության ներդաշնակեցում և հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային փոխանակման ու միջգերատեսչական տեղեկատվության կառավարման ձևավորում» ծրագիր. երկրորդ փուլ

Ծրագրի նպատակն էր՝ ներդաշնակեցնել հաշմանդամության գնահատման գործիքակազմը և ընթացակարգերը, աջակցել տվյալների էլեկտրոնային փոխանակման ու միջգերատեսչական տեղեկատվության կառավարման ձևավորման գործընթացներին կրթության և սոցիալական ապահովության ոլորտներում՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների առկայության, հասանելիության և մատչելիության մշտադիտարկման մեթոդաբանության մշակումը և համապատասխան իրավական և նորմատիվ փաստաթղթերի լրամշակումը:

Ծրագրի հիմնական արդյուքներն են՝

  1. Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների մասին հանրայնացման ենթակա տվյալների արագ գնահատման վերաբերյալ համապարփակ իրավիճակային հաշվետվություն՝ Հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների առկայության, անհրաժեշտ տվյալների բացի և միջոլորտային տեղեկատվության փոխանակման վերլուծություն:
  2. Տվյալների հավաքագրման, մանկավարժահոգեբանական կարիքների գնահատման, հաշվետվության և տվյալների փոխանակման համար անհրաժեշտ ՏՏ համակարգի տեխնիկական առաջադրանքի ու բնութագրի մշակում և հանձնում ԿՏԱԿ-ին՝ համապատասխան ՏՏ լուծումների համար:
  3. Մշակվել և փորձարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության և Առողջապահության նախարարությունների միջև տվյալների փոխանակման և գնահատման նպատակով օգտագործվող գործընթացների քարտեզները՝ ըստ տարիքային խմբերի:
  4. Մշակվել և փորձարկվել են նոր գնահատման արձանագրությունները՝ ըստ հաշմանդամության տեսակի և տարիքային խմբերի:
  5. Մշակվել է երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության և գնահատման կազմակերպման ընթացակարգի մասին Նախարարի հրամանի նախագիծը:
  6. Կազմվել են Մարզային մանկավարժահոգեբանական աջակցության և Հաշմանդամության գնահատման կենտրոնների միջև տվյալների փոխանակման մեխանիզմի, ինչպես նաև իրավական շրջանակի նախագծերը. մշակվել են պատասխանատու անձանց աշխատանքային պարտականությունների բնութագրերը:
  7. Մշակվել է Հայաստանում երեխաների կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների համապարփակ հաշվետվությունը:
0

Related Posts

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

Դոնոր՝ ՅՈՒՆԻՍԵՖ Տևողությունը՝ 1 տարի (2021թ. փետրվար - 2022թ. փետրվար) Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում ներառական կրթության իրականացմանը, ամրապնդել հիմնական ծառայությունների մատուցման համակարգը կյանքի բոլոր կենսափուլերում և շարունակական հատուկ խնամք ու աջակցություն ապահովել զարգացման հապաղում և/կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ի.Էս.Այ Խորհրդատվական խումբը ստանձնել է այս նախաձեռնության մի մասը, որի…
Read more

«Պրոթեզավորման կարիք ունեցող մարդկանց…

Դոնոր՝ ՄԱԶԾ Տևողությունը՝ 2021թ. փետրվար - մարտ Կարիքների համապարփակ գնահատման հիմնական նպատակն էր բացահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով անդամահատված զինծառայողների բժշկական և սոցիալական կարիքները: Ծրագիրը նպատակ ունի նաև նախանշել համապատասխան ծառայությունների այն համապարփակ փաթեթը, որը պետք է նրանց տրամադրվի։ Գնահատման նման նախաձեռնության անհրաժեշտությունը կարևորվել…
Read more

«Ցնցումների և ճգնաժամերի պայմաններում…

Տևողությունը՝ 2020թ. դեկտեմբեր - 2021թ. մարտ (հնարավոր երկարաձգմամբ) Դոնոր կազմակերպություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շահառուների միասնական ռեգիստրի մշակման գործում՝ տվյալներն ավտոմատ հավաքագրելու և խոցելի խմբերի կարիքների վերաբերյալ համակարգված տեղեկատվությունն ու տվյալները պահպանելու համար, ինչը շատ կարևոր է համապատասխան և հարմարեցված ծառայություններ մատուցելու…
Read more